ԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ

Ռուդոլֆ Զաբռոդինի «Իմ համալսարանները» հեղինակային հաղորդումը նվիրված է հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր ձգտում են մասնագիտություն ձեռք բերել և ծանոթանալ, թե ինչպես կարելի է ուսանել ուսումնական հաստատություններում: Այս հաղորդման ժամանակ քննարկվում են հայաստանյան իրականության մեջ առկա կրթական խնդիրները:

Այս հաղորդաշարի առանձնահատկությունն այն է, որ մեր հյուրերը հաշմանդամություն ունեցող այն ուսանողներն են, ովքեր ավարտել են որևէ ուսումնական հաստատություն կամ դեռևս սովորում են: Նրանք պատմում են իրենց փորձի մասին, այն մասին, թե ինչ դժվարությունների են հանդիպել իրենց ուսումնառության ճանապարհին և ինչպես են հաղթահարել դրանք:

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ