Տասնամյա Օգի Փուլմանը, որը ծնվել էր դեմքի ահավոր շեղումներով և որն արևի տակ իր տեղն ունենալու համար պետք է ահավոր դժվարություններ հաղթահարեր, տնային կրթություն ստանալուց հետո, արդեն հինգերորդ դասարանում ընդունվում է Մանհեթենի մասնավոր միջին դպրոցներից մեկը:

Դպրոցական կյանքն իր հետ բերում է նոր տհաճություններ՝ համադասարանցիների ծաղրական վերաբերմունք, վախ ու մեկուսացում:

Բայց իր բնավորության և կամքի շնորհիվ Օգիին հաջողվում է ապացուցել, որ ինքն էլ, բոլորի նման, սովորական երեխա և սովորական աշակերտ է: