Ռադիոյի հաղորդումների մեծ մասն արծարծելու է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները՝ հիմնական շեշտը դնելով տեսողության խնդիրներ ունեցողների հիմնախնդիրներին, ինչպես նաև պատրաստելու է հաղորդումներ, որոնց միջոցով չտեսնող և թույլ տեսնող անձինք ստանալու են իրենց անհրաժեշտ խորհրդատվություն: Այն նաև փորձելու է ոգևորել այն երիտասարդներին, ովքեր դեռևս ունեն հասարակության մեջ ինտեգրվելու, սոցիալականացման և այլ չհաղթահարված խնդիրներ: Ռադիոն օգտակար կլինի նաև չտեսնողների ծնողների, նրանց հետ աշխատող մասնագետների, սոցիալական աշխատողների, մանկավարժների և այլոց համար:

ՄԵՐ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

Ամեն երեքշաբթի, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում կարող եք հետևել Սիփան Ասատրյանի «Դու կարող ես» հեղինակային հաղորդմանը:

Այս հաղորդաշարը նվիրված է հաշմանդամություն ունեցող (մասնավորապես չտեսնող և թույլ տեսնող) այն անձանց, ովքեր, չնայած իրենց ֆիզիկական խնդրին, համաշխարհային և հայաստանյան իրականության մեջ հասել են մեծ բարձունքների և նվաճումների:

Հաղորդումը կներկայացնի այդ մարդկանց կյանքն ու ստեղծագործությունը, նրանց նվաճումները, նրանց անցած դժվարին ճանապարհն ու հռչակը:

Հեղինակը հույս ունի, որ ներկայացված կերպարների համառությունն ու անհողդողդ կամքը օրինակ կլինեն ֆիզիկական խնդիրներ ունեցող այլ մարդկանց համար՝ իրենց նպատակներն ու իղձերն իրականացնելու ճանապարհին:

Յուրաքանչյուրիս առաջին հանդիպումը բարու և չարի հետ սկսվում է հեքիաթից: Բարին հաղթում է, որովհետև աստվածատուր է:

Հեքիաթները մեզ դաստիարակում են սիրել, գնահատել գեղեցիկը, պայքարել արդարության համար և կարեկցել:

«Հեքիաթներ հայերեն» հաղորդաշարը մեզ հնարավորություն է տալիս ունկնդրելու այդ հրաշալի հեքիաթները:

Ամեն չորեքշաբթի, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում կարող եք հետևել Ռուդոլֆ Զաբռոդինի «Հոգեբանությունը կյանքում» հեղինակային հաղորդմանը:

Այս հաղորդաշարն ուղղված է հոգեբանական գիտելիքների տարածմանը, որոնք կօգնեն մարդկանց (նաև տեսողական խնդիրներ ունեցողներին) հասնել նոր արդյունքների, նվաճել նոր բարձունքներ, ապրել ներդաշնակ և «առողջ» կյանքով:

Մարդն իր ողջ կյանքում մշտապես փոխազդեցության մեջ է իր ներքին և արտաքին աշխարհի  իրականության հետ:
Մեր մտքերը, հույզերը, վերաբերմունքը ազդում են մեր կյանքի որակի վրա, ուստի ժամանակակից կյանքը մարտահրավեր է նետում մարդուն ունենալու անհրաժեշտ հոգեբանական գիտելիքներ և կարողանալու դրանք կիրառել առօրյայում:

Այս հաղորդումը օգտակար կլինի հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց, քանի որ նրանք ավելի հաճախ կարող են բախվել հոգեբանական տարաբնույթ խնդիրների:

Ամեն հինգշաբթի, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում կարող եք հետևել Սիփան Ասատրյանի և Վանուհի Ստեփանյանի կողմից համատեղ պատրաստվող «Դեպի ինքնուրույնություն» հաղորդաշարին:

Մեր հասարակության մեջ ապրող չտեսնողների և թույլ տեսնողների մեծամասնությունն այսօր չի փորձում կամ չի ցանկանում լինել ինքնուրույն, հետևաբար կորցնում է կյանքը լիարժեք կերպով վայելելու, աշխատելու, իր կենցաղը հնարավորինս միայնակ և անկախ կազմակերպելու հնարավորությունից, ինչին խանգարում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մի շարք խնդիրներ:

«Դեպի ինքնուրույնություն» հաղորդաշարը մասնագիտական քննարկումների մի շարք է, որը միտված է չտեսնող և թույլ տեսնող անձանց համար բացահայտել դեպի ինքնուրույնություն տանող բարդ ու խրթին ճանապարհը, խոսել այդ ճանապարհին առկա խոչընդոտների մասին և փորձել ցույց տալ այդ դժվարին ճանապարհից հետո բացվող լույսը, որը գրեթե բոլոր անհնարինները կարող է դարձնել հնարավոր:

Սիփան Ասատրյանի «Խնդիր և լուծում» հաղորդաշարի ընթացքում հաշմանդամություն ունեցող (մասնավորապես չտեսնող և թույլ տեսնող) անձինք խոսում են իրենց հուզող խնդիրների մասին, քննարկում, բանավիճում, ազատորեն ներկայացնում իրենց մտքերն ու եզրահանգումները, փորձում գտնել իրենց իսկ դերը հասարակության մեջ, ինչպես նաև այդ դերը գտնելուն խոչընդոտող և նպաստող հանգամանքները:

Հաղորդումների ընթացքում հյուրերն իրենք են խոսում իրենց հուզող խնդիրների մասին, փորձելով ուղենիշ լինել թե՛ հասարակության, թե՛ իրենց ընկերների համար:

Ամեն ուրբաթ, ժամը 21:30-ին, ռադիո Մենք-ի եթերում հետևեք Ռուդոլֆ Զաբռոդինի «Իմ համալսարանները» հեղինակային հաղորդմանը: Այս հաղորդաշարը նվիրված է հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր ձգտում են մասնագիտություն ձեռք բերել և ծանոթանալ, թե ինչպես կարելի է ուսանել ուսումնական հաստատություններում: Այս հաղորդման ժամանակ քննարկվում են հայաստանյան իրականության մեջ առկա կրթական խնդիրները:

Հհաղորդաշարի առանձնահատկությունն այն է, որ մեր հյուրերը հաշմանդամություն ունեցող այն ուսանողներն են, ովքեր ավարտել են որևէ ուսումնական հաստատություն կամ դեռևս սովորում են: Նրանք պատմում են իրենց փորձի մասին, այն մասին, թե ինչ դժվարությունների են հանդիպել իրենց ուսումնառության ճանապարհին և ինչպես են հաղթահարել դրանք:

Մյուս առանձնահատկությունն այն է, որ փորձագետների հետ քննարկվում են հաշմանդամություն ունեցող անձանց ուսումնառության, կրթության կազմակերպման հարցերը:

Հաղորդման շրջանակներում աջակցում ենք հաշմանդամություն ունեցող անձանց ընտրել մասնագիտություն և ուսումնական հաստատություն ընտրելու, ինչպես նաև հետագայում աշխատանք գտնելու գործում:

«Ռադիո Մենք»-ի սպորտասեր ունկնդիրների համար ամեն երկուշաբտի ժամը 21 30 ին լսեք Անդրանիկ Քոչարյանի «Սպորտը և մենք» հեղինակային ամենասպորտային հաղորդումը:

Հաղորդման շրջանակներում կխոսենք պարալիմպիական սպորտաձևերի և հաշմանդամային սպորտին վերաբերող ամեն ինչի մասին:

Հաղորդմանը կհրավիրվեն մարզիչներ և մարզիկներ որոնք մեզ կփոխանցեն այս ոլորտում իրենց ունեցած անձնական փորձը:

Լսեք մեզ ռադիո մենքի եթերում, զբաղվեք սպորտով և կլինեք առողջ:

Տեսողության խնդիրներ ունեցող շախմատիստների ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի, հարավկովկասյան հանրապետությունների բազմակի չեմպիոն: Շախմատային տեսաբան, մարզիչ,  ՀՀ շախմատի ակադեմիայի և Կրթության և գիտության նախարարության կողմից տրված հավաստագրով ուսուցիչ Յուրի Ավետիսյանը:

ՄԵՐ ԹԻՄԸ

Հաղորդավար, տեխնիկական աշխատակից
Խորհրդի նախագահ, հաղորդավար
Գլխավոր խմբագիր
Ցանցերի մասնագետ, տեխնիկական աշխատակից

ՌԱԴԻՈ ՄԵՆՔ

ԻՆՉՊԵՍ ԼՍԵԼ ՄԵԶ

Ներբեռնեք TuneIn բջջային հավելվածը
Android և iOS համակարգով աշխատող սարքավորումերի համար:
Հավելվածի տեղադրումից հետո փնտրեք Radio Menq և լսեք մեզ:
Ներբեռնել TuneIn հավելվածը
Android | iOS