
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔՈՒՄ
Ռուդոլֆ Զաբռոդինի «Հոգեբանությունը կյանքում» հեղինակային հաղորդումը, որն ուղղված է հոգեբանական գիտելիքների տարածմանը, որոնք կօգնեն մարդկանց (նաև տեսողական խնդիրներ ունեցողներին) հասնել նոր արդյունքների, նվաճել նոր բարձունքներ, ապրել ներդաշնակ և «առողջ» կյանքով:
Մեր մտքերը, հույզերը, վերաբերմունքը ազդում են մեր կյանքի որակի վրա, ուստի մարդուն անհրաժեշտ է ունենալ հոգեբանական գիտելիքներ և կարողանալ դրանք կիրառել առօրյայում:
Այս հաղորդումը օգտակար կլինի հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց, քանի որ նրանք ավելի հաճախ կարող են բախվել հոգեբանական տարաբնույթ խնդիրների: