մոտենալ։ Սատանայի պահանջով հայրը կտրում է աղջկա ձեռքերը, որպեսզի վերջինս չկարողանա լվացվել, բայց սատանան նորից անհաջողության է հանդիպում․ աղջիկն արցունքներով լվացած է լինում կտրված թևերը և առաջվա պես մաքուր է լինում։
Չցանկանալով այլևս մնալ հայրական տանը՝ աղջիկը գնում է հեռու։ Հասնում է թագավորի այգուն, որը շրջապատված էր ջրով լցված խրամով։ Ցանկանալով հագեցնել քաղցը՝ աղջիկը դիմում է Աստծուն, և հրեշտակը ջրարգելակ է կապում՝ աղջկան ուղեկցելով այգի։
Աղջիկն այգում մի տանձ է ուտում, ինչը տեսնում է այգեպանը։ Հաջորդ օրը թագավորը հաշվում է տանձերը և տեսնում, որ մեկը պակասում է։ Այգեպանը թագավորին զեկուցում է տեսածի մասին՝ ենթադրելով, որ ոգին է տանձը կերել։
Ոգու հետ խոսելու համար քահանային իր հետ վերցնելով՝ թագավորն այգեպանի հետ թաքնվում է և այդպիսով գաղտնի հետևում աղջկան։ Թագավորը կնության է առնում աղջկան և նրա համար արծաթե ձեռքեր է պատրաստել տալիս։

